ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վիքիպեդիան` կրթության նոր մոդելի հիմք

Վիքիպեդիան` կրթության նոր մոդելի հիմք
03.06.2017 | 11:09

Հունիսի 2-4-ը Երևանում տեղի է ունենում «Քոլլաբ» հանդիպումը, որը համախմբում է «Վիքիմեդիայի» շրջանակում աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կրթական նախագծերի պատասխանատուներին։ Հանդիպման նպատակն է կրթական հաջողված նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակումը, Վիքիպեդիայում հոդվածների բարելավումը, ինչպես նաև հոդվածների ստեղծման և կրթության մեկտեղման հնարավորությունների խթանումը։

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն իր խոսում նշել է, որ գիտակցելով հոդվածներ գրելու ընթացքում սովորելու կարևորությունը՝ այս տարի ամռանը՝ հունիսի13-23, հունիսի 26-հուլիսի 6, օգոստոսի 20-30, 9-21 տարեկան երեխաների համար կրկին կազմակերպում են ամառային ճամբար. «Այս տարի մենք հրավիրում ենք ոչ միայն այն երեխաներին և երիտասարդներին, ովքեր խմբագրելու փորձ և հմտություն ունեն, այլ նաև նրանց, ովքեր դեռ նոր պիտի բացահայտեն խմբագրելու ընթացքում սովորելու առավելությունները։ Բոլորին հասանելի և մշակված հոդվածներ ստեղծելիս վիքիճամբարականները նախևառաջ սովորում են սովորել»:


«Քոլլաբ» հանդիպման մասնակիցներն առաջիկա օրերին հանդիպումներ կունենան կրթության ոլորտի մասնագետների հետ։

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ